Սուտ է, պայմանագիր չենք ստացել․ Արդարադատության նախարարությունից հերքում են

Այս թեմայով
- ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ կրակոցներ արձակելու տեղեկությունը
- «Իմ քայլը» և Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին. «Ժողովուրդ»
- Պայմանագրայինները կշարունակեն ծառայությունը, զորացրումը կիրականացվի սահմանված կարգով. ՊՆ–ն հերքում է տարածված լուրերը
- Մենք այլևս չենք ուզում ապրել արծրունական իրականության պայմաններում. ժամը 12։00-ին շտապ հավաք՝ Արդարադատության նախարարության շենքի մոտ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է տարածել, որում ասվում է․
«Նախարարությունը պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»։
Հավելենք, որ Mediaport տելեգրամի ալիքի հայտարարության համաձայն, Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։
«Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով»,-ասված է հրապարակման մեջ։