Փաստաբան. Անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին

Այս թեմայով
- «Վաղը իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի». «Իմ քայլի» պատգամավորի հայրը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
- Զինծառայող Արթուր Աջամյանի սպանության դեպքի վայրը փոխվել է. վկաների ցուցմունքներն էլ հակասում են իրար. փաստաբան
- Արարատ Միրզոյանի ծեծի դրվագով կալանավորված անձ է ազատ արձակվել. Ալեքսանդր Կոչուբաև
- Ինչու Գռզոյի «Բենթլին» ԱԹՍ չդարձավ և ինչու է վայրահաչում Գռզոյի Ալենը
Անհրաժեշտ է գործ հարուցել եւ քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր պատերազմի օրերին պետք է ավելի զգոն եւ կարգապահորեն գործեին, ինչը երբեք չի արվել: Այս մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» թեմայով համաժողովին ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:
Դավաճանության մասին իր հայտարարությունը փաստաբանը հիմնավորում է մի շարք հանգամանքների առկայությամբ, որոնք գնահատելով պարզվել են Հայաստանի վարչապետի կողմից կատարված հանցագործության կազմը: Այն համապատասխանում է Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածին` «պետական դավաճանություն»: «Փաշինյանը, թշնամական գործունեություն ծավալելով, օգնել է թշնամուն թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ»,- ասաց Ֆանյանը ՝ թվարկելով վարչապետի ձեռնարկած գործողությունները: