Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ իրենց դրոշն են տեղադրել, օդանավակայանն իրենց դիտարկման ներքո է. քաղաքապետ

Այս թեմայով
- Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է. բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները. ԱԻՆ
- Երկրաշարժի հետ կապված Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել. Երևանի քաղաքապետը մանրամասներ է հայտնում
- Վազգեն Մանուկյանին ասեք խելք հավաքի. Հայաստանում ոչ մի ջոկատ չի կազմվի ներհայաստանյան ինչ-որ հարցեր լուծելու համար. Արմավիրի քաղաքապետ
- Ոչ մեկ իրավունք չունի ինձանից նման բան պահանջի. Մարտունու քաղաքապետը Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին. News.am
Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ երեկ՝ հունվարի 6-ին, իրենց դրոշն են տեղադրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Կապան քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
Քաղաքապետի խոսքով՝ ադրբեջանցիները Կապանի օդանավակայանին մոտ են դիրքավորվել. «Ներկա պահին օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների դիտարկման ներքո»։
Փարսյանը նշեց, որ Կապանի առնչությամբ այս ընթացքում որեւիցե արտառոց դեպք չի գրանցվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ-ի հրամանով՝ Սյունիքի մարզի Գորիսի եւ Կապանի շրջանների դիրքերից հայկական ԶՈւ-երը նահանջել են։ Ըստ այդմ մի շարք գյուղերի անվտանգության հարցն է առաջ եկել։
Նշենք, որ հունվարի 5-ին, ադրբեջանական վերահսկողության ներքո անցավ նաեւ Շուռնուխ գյուղից 12 տուն։