Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ գերիներին ազատելու հարցում
Ֆրանսիան հանդես է գալիս ԼՂ-ի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին:
«Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման (ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում) հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` հեռախոսազրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը: