Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը
Փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է Ջո Բայդենի հաղթանակի մասին` պաշտոնապես ավարտելով 2020-ի նախագահական մրցավազքը:
Հինգշաբթի վաղ առավոտյան Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց ընտրված նախագահ Ջո Բայդենի տարած հաղթանակն ընտրություններում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների բազմությունը նախօրեին գրոհել էր Կապիտոլիումը:
Երբ օրենսդիրները պաշտոնապես հաստատեցին յուրաքանչյուր նահանգի ընտրիչների կոլեգիայի ձայները, Մայք Փենսը Պալատի և Սենատի համատեղ նիստին հայտարարեց, որ Բայդենը և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը 306 ձայն են ստացել 232 դիմաց Թրամփի եւ Փենսի օգտին: