Իսրայելին 2021թ․ սպառնացող մարտահրավերների գնահատականը և Հայաստանում արվող պառակտիչ բաժանումները
Իսրայելում գործող «Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը» այդ երկրի նախագահին է ներկայացրել 2021թ․ ընթացքում Իսրայելին սպառնացող մարտահրավերների գնահատականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ըստ դրա՝ երկրի անվտանգությունը խաթարող հիմնական (sic!) գործոնների շարքում նշվել են ներհասարակական պառակտվածությունը և կառավարության կողմից որոշումների կայացման հարցում համարժեք ունակություններ ունեցող գործիչների մեկուսացումը։
Հետաքրքիր է, երբ Հայաստանում արվում էին «սև-սպիտակ», «էլիտա-ժողովուրդ» և հասարակության այլ պառակտիչ բաժանումներ, կամ հիստերիկ տոնայնությամբ ասվում էր՝ «ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք», որևէ պատկան մարմին զեկուցո՞ւմ էր «հեղափոխության առաջնորդին» (գերմաներեն՝ Revolutionsführer [ռեվոլուցիոնսֆյուրեր]), որ դրանք սպառնալիք են մեր անվտանգությանը»,-գրել է Ոսկանյանը: