Փաշինյանը զանգել է Օնիկ Գասպարյանին ու խնդրել պատրաստ լինել Երևան զորք մտցնել, սակայն վերջինս մերժել է. Togarma
Togarma տելեգրամյան ալիքն արձագանքել է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովին։
«Արամ Աշոտովիչ, Ձեր աղբյուրները ճիշտ են։ Դեռևս նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկզբից իշխող խմբակցության պատգամավորների մի մասը համոզում են Փաշինյանին հեռանալ։ Բայց նրանց սպառնում են կուսակցության իր ֆանատներն ու Ազգային անվտանգության ծառայությունից որոշ անհատներ։
Այդ պատգամավորները նույնիսկ իրենց պատգամավորական մանդատը չեն կարողանում վայր դնել, քանի որ վրա են հասնում հաշվեհարդարի ու հետապնդումների սպառնալիքները։
Ինչ վերաբերում է բանակին, ապա Նիկոլ Փաշինյանը զանգել է Օնիկ Գասպարյանին ու խնդրել պատրաստ լինել Երևան զորք մտցնել առաջին իսկ հրամանի դեպքում, բայց ստացել է մերժում։
Ապա Օնիկ Գասպարյանին համոզելու գործընթացին միացել է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը նույնպես ստացել է մերժում։ Մենք ավելի վաղ գրել էինք այդ մասին»։