Երբ դու ատելի ես քո քաղաքացիների համար, ինքնամեկուսացմանդ մասին լուրը «խա-խա»-ների տեղատարափ է առաջացնում. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմաստը ո՞րն է ապրել սենց: Երբ դու ատելի ես քո քաղաքացիների համար, երբ ինքնամեկուսացմանդ մասին լուրը «խա-խա»-ների տեղատարափ է առաջացնում։
Երբ դու հանգիստ չես կարող շրջել մեր երկրում։ Երբ ամեն օր հայհոյանքի ու անեծքների ես արժանանում։ Տենց կյանքը ի՞նչ արժեք ունի»: