Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի
Ռուս խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մինչ օրս բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:
Բնակիչների առողջական խնդիրները հիմնականում կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների հետ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: