Հայաստանը «Ryanair»-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղությունների շարքում է. Իտալիայում ՀՀ դեսպանություն

Այս թեմայով
- Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. սկսվում է ծառայողական քննություն
- Աբու Դաբիում տեղի ունեցած խայտառակության հետքերով
- 25 մլն դրամի ծախս՝ բուկլետներ և ջրի շիշ ցուցադրելու համար (լուսանկար)
- Ակնկալում ենք, որ այս անգամ Հայաստանը ճիշտ կվարվի և խաղաղության գործընթացի մաս կկազմի. Թուրքիայի մեջլիսի նախագահ
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Հայաստանը «Ryanair- ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղությունների շարքում է: Ավիաընկերությունը դա հաստատում է մամուլի հաղորդագրության մեջ:
«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանը աճող զբոսաշրջային կետ է, որն իր պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի համար: Երկրի մայրաքաղաք Երևանը ստացել է «Վարդագույն քաղաք» անունը՝ հրաբխային գեղեցիկ քարերի շնորհիվ, որոնց վրա կառուցվել է դարեր առաջ: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդության հորիզոնները պասիվ 2020 թվականից հետո, դա կարող է լինել այն ճամփորդությունը, որն անհրաժեշտ է 2021-ի համար»։