Ադրբեջանի Զինուժը, խախտելով պայմանավորվածությունները, դիրքերն առաջ են տանում Լեռնային Ղարաբաղում. Վիտալի Բալասանյան
«Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։
Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում»,-ռուսական «РИА Новости» գործակալության հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: