Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար. «Դեժավյու»

Այս թեմայով
- Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար
- Վիժվածք, պատասխան ես տալու էս հայացքի համար. Միքայել Մինասյան
- Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է.
«Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար: Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով:
Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում: Նրանց հետ այս օրերին իր հանգիստն է անցկացնելու նաև հայտնի երգիչ Էլթոն Ջոնը: Նրա այցը Լիբանան և Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները անցկացնելը համարվում է անձնական և գաղտնի է պահվել հանրությունից»: