Պենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթակելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն

Նիկոլն օր առաջ պետք է հեռանա, եթե չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարդացի տգետ դավաճանի ինքնարդարացման անհաջող փորձը։ Ընդհանուր տպավորությունն այն էր, որ գրողը անթաքույց ատելություն է ունեցել և ի սկզբանե չի հաշտվել Արցախյան հաղթանակի հետ։ Իր բնույթով լինելով ամեն ինչ հերքող, մինչև իրեն գոյություն ունեցած Հայաստանն իր ամբողջության մեջ մերժող, այս արարածը փորձ է անում իր նմաններին ներշնչել, որ Արցախյան հաղթանակն ի սկզբանե անհեռանկար մի արկածախնդրություն էր, որի արդյունքը վաղ թե ուշ այսպիսին էր լինելու։ Չեմ ուզում խորանալ նրա անգրագետ ու մանիպուլյատիվ մտավարժանքներին, բայց չեմ կարող չարձանագրել մի քանի փաստ, որոնք անհերքելի են։

Բանակցային գործընթացը, տարբեր առաջնահերթությունների շուրջ, շարունակվել է 24 տարի և այս ընթացքում միջնորդների, այն է՝ միջազգային հանրության կողմից դիտարկվել է որպես ղարաղաբյան հարցի լիւծման միակ ընդունելի ճանապարհ։ Սա եղել է մեր երկրի ու նրա դիվանագիտության ամենամեծ հաղթանակը։

Արցախի հարցը երբեք չի քննարկվել որպես Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը միշտ դրված է եղել բոլոր փաստաթղթերի, միջնորդների բոլոր հայտարարությունների հիմքում
Նախկին բոլոր իշխանությունների օրոք 5 շրջանները դիտարկվել են որպես ԼՂՀ անվտանգության ապահովման ու կարգավիճակի ճանաչման համար զիջելու ենթակա բանակցությունների առարկա։ 2 շրջանների հարցը դիտարկվել է առանձին, դրանց վերադարձի հարցը միշտ առանձնացել է մնացած 5-ից։ Սա երբեք գաղտնիք չի եղել որևէ մեկի, առավել ևս քաղաքական ուժերի համար։

Շուշիի, առավել ևս Հադրութի, Մարտունու, Մարտակերտի՝ ԼՂՀ մեջ մտնող բնակավայրերի հարցը չի եղել բանակցությունների սեղանին։

2016-ի ապրիլյան պատերազմը տևել է ընդամենը 4 օր, և դադարեցվել է Ադրբեջանի դիվանագիտական ջախջախիչ պարտությամբ։ Ալիևի վրա հսկայական ճնշում էր գործադրվում ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու ուղղությամբ, միջազգային վերահսկողության մեխանիզմ էր պարտադրվել զինադադարի ռեժիմի պահապանումն ապահովելու համար։

Դավաճանն, իշխանության գալով, զրոյացրեց 24 տարի տևած բանակցությունների բոլոր արդյունքները, չեզոքացրեց բոլոր ձեռքբերումները և միջնորդների ջանքերը։ Այս ԶՐՈ կետից հետո արձանագրված բոլոր հետևանքները այս տգետի պատասխանատվությունն են, իսկ պարտության ու կապիտուլյացիայի թիվ 1 մեղավորը ինքն է։ Իր «ԶՐՈ կետը» հռչակելով դավաճանն իր վրա է վերցրել Արցախյան հարցի հետագա ճակատագրի ամբողջ պատասխանատվությունը։

Եվ վերջինը. ո՞րն է հոդվածի նպատակը։ Ամբողջ այս «վերլուծության» մեջ կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռուսաստանը ի սկզբանե որդեգրել է հակահայկական դիրքորոշում, ենթատեքստում առաջ է մղում այն մտայնությունը, որ ռուսներն են պատասխանատու այս աղետի համար։

Այնպես որ, մի անգամ էլ կրկնեմ իմ համոզումը՝ նիկոլը հայկական Սահակաշվիլին է, որն իր տերերի կողմից իշխանության է բերվել այս ջախջախման գնով Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք՝ իմա դեպի Թուրքիա փոխելու նպատակով։ Նա օր առաջ պետք է հեռանա, եթե չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ»։