Վերսկսվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների ընդունման գործընթացը․ ՊՆ

Այս թեմայով
- Հադրութում հրամանատարը չի դիմավորել 72 զինծառայողի. մի շարք զինծառայողներ զոհվել են, մյուսների մասին տեղեկություն չկա
- Մեր զինծառայողներն ամեն ինչ անում են երկրի սահմանների և մեր բոլորի անվտանգության ապահովման համար․ Աբրահամյան
- 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին. «Փաստինֆո»
- Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ. ՈւՂԻՂ
Ս.թ. հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: