Մարդիկ ազատել են տները, ադրբեջանցի գեներալ է ժամանել, որոշում են տեղակայման վայրերը․ իրավիճակը՝ Շուռնուխում. News.am
Շուռնուխ գյուղի բնակիչները արդեն դուրս են եկել Ադրբեջանին անցնող՝ իրենց 12 տներից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Մինչեւ հիմա ներքեւի թաղում էին, հիմա արդեն ասֆալտին կմոտենան։ Արդեն եկել են, մեր սահմանապահներն են այնտեղ, ես էլ իջնում եմ ներքեւ, թուրք գեներալ էլ կա, պետք է տեղակայման տեղերը որոշեն, որոշեն՝ որտեղ կանգնեն»,- ասաց գյուղապետը։
Տեղահանված ընտանիքների մեծ մասը, գյուղապետի փոխանցմամբ, գյուղում՝ ազատ տներում է տեղավորվել, մի քանիսն էլ գնացել են Գորիս, մեկը՝ Կապան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: