Էդ խալադեյնի՞կ ա, տելեվիզո՞ր ա, ո՞նց ես բանավոր պայմանավորվածությամբ հող հանձնում. Նիկո'լ, դու գնա հավ պահի, դու ի՞նչ վարչապետ. VIDEO
Նիկոլ Փաշինյանը 2021 թվականը նորից սկսեց ստով. իր ամանորյա ուղերձում ասաց, որ պատերազմի առաջին օրից սկսած ժողովրդին ճշմարտությունն են ասել: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Դու ամոթ չես անո՞ւմ, արա, հողը հանձնում ես բանավոր համաձայնությամբ: Դա խալադելնիկ ա, տելեվիզր ա, ի՞նչ ա, ո՞նց ես դու հողերը հանձնում բանավոր համաձայնությամբ: Նիկոլ Փաշինյան, ինչի՞ դու հավ չես պահում, ասեմ ինչու, որովհետեւ ինքը ուժեղ կուտ տվող ա: Դու ուժեղ կուտ ես տալիս, քեզ կսազի, գնա հավ պահի, դու ինչ վարչապետ»:
Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արցախից կադրեր բերել, որոնք կղեկավարեն ՀՀ-ի ուժային կառույցները, քանի որ Հայաստանի ուժայինների ղեկավարությունը ամաչում է իր կատարած գործունեության համար, որոնք Նիկոլ Փաշինյանի ցուցումով են անում: