Մոսկվայում հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկում են Բաքու. Միքայել Մինասյան
Մոսկվայում ԱԱԾ տնօերին եւ նրա ադրբեջանցի գործընկերոջ ու ադրբեջանական կողմի հետ նիկոլական իշխանության մի շարք այլ հանդիպումներից հետո՝ հունվարի 11-ին Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ սպասվող հանդիպման նախօրեին Արբան Աբազյանը, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղեւորվում է Բաքու: Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Մոսկվայում ԱԱԾ տնօերին եւ նրա ադրբեջանցի գործընկերոջ ու ադրբեջանական կողմից հետ նիկոլական իշխանության մի շարք այլ հանդիպումներից հետո՝ հունվարի 11-ին Փաշինյանի եւ Ալիեւի սպասվող հանդիպման նախօրեին Արբան Աբազյանին, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղեւորում են Բաքու: Նրա առջեւ խնդիր է դրված՝ ձեւավորել եւ գրավոր գրանցել բոլոր այդ խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաեւ պարտավորություններ ստանձնել հաջորդների շուրջ: Հիշեցնում եմ բոլոր նիկոլականներին (այդ թվում՝ այդ տնօրենին). ձեր իշխանության հետեւանքով մենք կորցրել ենք մեր Հայրենիքը: Ձեր արկածախնդրության հետեւանքով զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր հայրենակիցները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո 2 ամիս անց: Դժոխքում այրվեք, տականքներ»: