Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի հարցը
ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան: Այս մասին տեղեկանում են Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք և այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:
Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին եւ ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։