24 ժամ մարսելու համար. Շուշին արդեն մարսվել է, Շուռնուխը կմարսվի բդի մնացորդի հետ վաղը. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ հարց հնչեցնելով, թե «հայրենիքի փրկության շարժման արձակուրդները ե՞րբ են ավարտվում»։
«24 ժամ մարսելու համար։
Շուշին արդեն մարսվել ա, Շուռնուխը կմարսվի բդի մնացորդի հետ վաղը...
Իսկ ո՞վ է հիշում Վորոնեժի սիգարետի պատմությունը։ Ոչ ոք:
Մի քանի ավել գրառումներ, մի քանի ավել քոմմենտթներ... Դրանց հակադարձ` պետական ֆեյքերի գործարանի բազում ստեղծագործություններ...
Ով գիտի, Հայրենիքի Փրկության շարժման արձակուրդները ե՞րբ են ավարտվում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։