Քյաբաբի առաքիչից էկոնոմիկայի նախարար դարձած Քերոբյանի երազանքն իրականացավ. Երևանյան խանութներում ադրբեջանական Կոկա-Կոլա է վաճառվում. Արամ Գևորգյան (ֆոտո)

Այս թեմայով
- Որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ. «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանում է
- Քերոբյանը մի ելք ունի թշնամու դեմ չկզելու համար. դառը իրականությունը պետք է ստիպեր նրան մի փոքր իրատեսական լիներ
- Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ ՀՀ շուկան Ադրբեջանի համար բացվելու մասին իր հայտարարությանը
- Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են լայն հնարավորություններ. գուցե բացվի նաև Ադրբեջանի շուկան մեզ համար. նախարար
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քյաբաբի առաքիչից էկոնոմիկայի նախարար դարձած Քերոբյանի երազանքն իրականացավ. երևանյան խանութներում ադրբեջանական Կոկա-Կոլա է վաճառվում։
Երբ ֆեյսբուքյան ֆռենդներիցս մեկն ուղարկեց դրա նկարն ու ասեց, որ ընկերը Երևանի խանութներից մեկից է գնել, մի քիչ չհավատացի, խնդրեցի անձամբ համոզվել։ Ճշտել էր խանութն ու գնացել, իր աչքով տեսել, ապացույց ունենալու համար էլ մեկ հատ գնել էր (տարան պահել ենք)։ Թումանյանի վրա ինչ որ «Զամբյուղ» խանութ կա, ըտեղ են վաճառում։ Բայց կարծում եմ ստեղ հարցը խանութը չի, այլ այն, որ դա եկել, հարկայինով, մաքսայինով անցել, հայտնվել ա երևանյան խանութներում ու ոչ մեկ դրա դեմը չի առել։ Դե երևի վերևներից հրաման ունեն, ադրբեջանական շուկան են բացում։
Նոյեմբերի 29-ին, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն ասում էր, որ՝ «միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»։ Մեր շուկան չգիտեմ, բայց ադրբեջանականն արդեն ստեղ ա, երազանքդ կատարվեց, այ հոգնած»: