Կապանի դիահերձարանի երկրորդ հարկում պարկերով տեղավորել են զոհված զիվորների մարմինները. այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
Արցախում իր հարազատներին որոնող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «խայտառակ» վիճակ է տիրում Հայաստանի տարբեր դիահերձարաններում: Մասնավորապես՝ Կապանի դիահերձարանի երկրորդ հարկում պարկերով տեղավորել են զոհված զիվորների մարմինները և բացել են պատուհանները: Տարածքում անտանելի հոտ է տիրում:
«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում, գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղակեք, որ այդ մարմինները չփտեն, խոլերայի բուն է»,-դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասում է հարազատներին փնտրող քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում: