Նախօրեին Ջաբրայիլի և Մարտունու ուղությունից 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել. Արցախի ԱԻՊԾ

Այս թեմայով
- ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել
- ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
- Ինձ ճանաչելու են, իմ մասին բոլորը լսելու են․ Գարիկն ընկավ, որ Մարտունին չընկնի
- Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի եւ Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքներ կսկսվեն, թե ոչ»,- հավելեց Թադեւոսյանը։
Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1138 աճյուն: