Համոզված եմ, որ մենք արդեն կարող ենք Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել և ստանալ Հայաստանի տարածքով. Ալիև

Այս թեմայով
- Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների. Արտակ Բեգլարյան
- Հատուկ տհասների համար ասեմ, որ Ալիևը սկսել է մեր փոխարեն որոշումներ կայացնել. Կարեն Հովհաննիսյան
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 283 և մահվան 7 դեպք
- Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյանը՝ ռուսախոս կնոջը
Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Թուրքիայի հետ տրանսպորտային միջանցքի ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 31-ին ընդունելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական ռազմական պատվիրակությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ներկայումս մենք մեծապես կարևորում ենք Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորումը, և առաջին հրահանգներն արդեն տրված են»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի երկաթգիծ կառուցել Հորադիզից (Ֆիզուլիի շրջան) դեպի Զանգելան՝ Հայաստանի հետ սահման:
«Արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական հիմքը: Կարծում եմ, որ երկաթուղու կառուցումը կտևի առավելագույնը 2 տարի»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կարելի է չսպասել երկաթուղային գծի շինարարության ավարտին և երկաթուղով փոխադրում իրականացնել մինչև Հորադիզ, իսկ այնտեղից՝ ծանր բեռնատարներով:
«Սա օրակարգի կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք արդեն Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել Հայաստանի և Նախիջևանի տարածքով և ապրանքներ ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»,- նշել է Ադրբեջանի նախագահը: