Պուտինը «ողջունում է» Ստեփանակերտ մտնողներին. Պեգովը լուսանկար է հրապարակել
«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն Արցախում է։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և տեղեկացնում իրավիճակի մասին։
Հերթական լուսանկարը Սեմյոն Պեգովը հրապարակել է Ստեփանակերտ տանող ճանապարհից։ Նրա հետևի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով Հայաստանում ճանաչվել է 2020 թվականի «Տարվա մարդ»։
Պուտինը ցուցանակի մեծ լուսանկարից ողջունում է Ստեփանակերտ մտնող քաղաքացիներին։