ԱԳՆ-ն Փաշինյանին մեղադրում է ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության դեմ հանցանքի մեջ. Ղազինյան

Այս թեմայով
- Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո մարդկային ու տարածքային բոլոր կորուստների համար պատասխանատվություն է կրում ԶՈւ ԳՇ պետը․ Արթուր Ղազինյան
- Ավելի վտանգավոր է այն, որ էս խեղկատակին ենթարկվում են ՀՀ զինված ուժերը, ՀՀ գլխավոր դատախազն ու անվտանգության մարմինները. Ղազինյան
- ՀՀ իշխանություններն այնպես են արել, որ պատերազմը դադարի Շուշին առանց մարտերի հանձնելուց և Ադրբեջանի դրոշի օրը Շուշիում այդ դրոշը բարձրացնելուց հետո. Ղազինյան
- Անձի ձերբակալման ու կալանավորման հիմքերը վերածվել են իշխանության ամրապնդման գործիքների
ՀՀ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և արտաքին անվտանգության դեմ հանցանք կատարելու մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ ներկայացրել է պետական սահմանների սահմանագծման ու սահմանազատման իրավական ամբողջ ընթացակարգը, որը փաստացի պետական դավաճանության հերթական ապացույց էր»,- գրել է Ղազինյանը և կցել ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարությունը և հավելել՝ սույն հայտարարությունը ՀՔԾ և ԱԱԾ քննչական դեպարտամենտը պետք է կցեն վարույթում գտնվող քրեական գործերին, իսկ հսկող դատախազը պետք է այն ներառի Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պետական դավաճանության մեղադրական եզրակացության մեջ: