Պատգամավորներին 50 հազարական դոլար են տվել, որ չլքեն թիմը․ գումարը համահայկական հիմնադրամի հաշվի՞ց է եղել. Politik.am
Politik.am-ը գրում է. «Մեր նախորդ մի քանի հրապարակումներում մենք ադրադարձ կատարել էինք իշխանությունների ներսում առկա անվստահության մթնոլորտին։
Փաշինյանի համար առաջին անվստահելիները եղել են իր պատգամավորներից մի քանիսը, որոնց թիվը հասել է մեկ տասնյակի։ Իշխանությունները ամեն բան արել են, որպեսզի տատանվող պատգամավորներին համոզեն մնալ թիմի հետ։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել է 50 հազարական դոլար, որպեսզի նրանք պահպանեն լոյալությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Մենք հարցումներ ենք ուղարկել նշված պատգամավորներին, որոնց պատասխանները ստանալուց հետո կհարապարակենք նաեւ իրենց անունները։