Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակում է տեղի ունեցել. Ռուստամ Մուրադով

Այս թեմայով
- Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ պետը հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ
- Հայաստանը տեղի տվեց․ Արցախում Նժդեհի արձանը կապամոնտաժվի. 1in.am
- Ադրբեջանի հետ կա եւս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ․ Տիգրան Ավինյան
- Գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել, որի արդյունքում գերեվարված երկու ադրբեջանցի տեղափոխվել է Բաքու, չորս հայ՝ Երեւան: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունն իրագործելու նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը: Իմ անձնական հսկողության ներքո ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի ռիազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերեվարված երկու ադրբեջանցի եւ Էրեբունի օդանավակայան վերադարձվել չորս գերի»,-ասել է Մուրադովը: