Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում. Էրդողանը դժգոհ է պատերազմի արդյունքներից
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր աղբյուրին:
Նախագիծը փոխանցում է, որ Անկարան արդեն սկսել է բազայի շինարարությունը՝ դա անելով քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ:
«Էրդողանը այնքան էլ գոհ չէ Արցախյան երկրորդ պատերազմում ունեցան արդյունքներից: Նրան դուր չի գալիս այն դերակատարումը, որը ստացել են ռուս խաղաղապահները, ինչը չստացան թուրքերը: Այս նույն ընթացքում ռուսական կողմն ակտիվորեն զբաղված է Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքների մեկնարկը կազմակերպելով:
Բացի ուղղաթիռներից, Գյանջայի ռազմաբազայում տեղակայվելու են նաև թուրքական F-16 կործանիչներ»,-գրում է նախագիծը: