ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակեցին քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափեցին հայ֊ռուսական օրակարգի մի շարք հարցեր։