Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում՝ թաքնվելով ժողովրդի թիկունքում. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում՝ կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությանը:
«Դավաճա՜ն, քո քաղաքական վախճանը այլևս իրականություն է, իսկ հեռացումդ անխուսափելի:
Քո բոլոր փորձերը մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին չի ստացվելու... չարիքի իշխանություն, աղբանոց»,- գրել է Սաղաթելյանը: