Նախօրեին ԼՂ է ժամանել 540 փախստական. ՌԴ ՊՆ
Նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է ժամանել 540 փախստական: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Բացի այդ, խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 44,6 հազար փախստական։