Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում
Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեսբուքյան էջից։
«Հայաստանի համար թանկ է յուրաքանչյուր օրը եւ ժամը։ Մեր պայքարը կավարտվի միայն ազգակործան իշխանության հեռացմամբ։ Ուստի այսօր՝ ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկության շարժումը բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։ Կոչ ենք անում հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին եւ ստիպել դավադիր իշխանություններին ներկայացնել հրաժարական։ Միասնություն՝ հանուն փրկության»,- հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը։