Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում

Այս թեմայով
- Իշխանության տարբեր տրամաչափի դեմքեր զբաղված են թեման «սվաղելով», հանրությանը մոլորեցնելով. Տիգրան Աբրահամյան
- Այսօր ժամը 13:23-ին Գեղարքունիքի մարզում նոր երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
- Սիրուշոյի անդրադարձն իր մասին տարբեր ժամանակներում շրջանառված սուտ լուրերին
- ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 116 զինծառայողի անուն
Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեսբուքյան էջից։
«Հայաստանի համար թանկ է յուրաքանչյուր օրը եւ ժամը։ Մեր պայքարը կավարտվի միայն ազգակործան իշխանության հեռացմամբ։ Ուստի այսօր՝ ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկության շարժումը բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։ Կոչ ենք անում հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին եւ ստիպել դավադիր իշխանություններին ներկայացնել հրաժարական։ Միասնություն՝ հանուն փրկության»,- հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը։