Ռուսաստանն ի օգնություն ԼՂ-ի՝ 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կատարվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկի կամավոր ներդրում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցառումներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: