Ղարաբաղում ռուս խաղաղապահները երկու աշխատավարձի չափով աջակցություն կստանան
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները երկու աշխատավարձի չափով աջակցություն կստանան: Այս հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովայի հայտարարությանը:
Նա նաև ասել է. «Ինչպես նաև նախատեսված են լրացուցիչ վճարումներ անձնակազմին, որը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեությանը: Նրանք աջացություն կստանան երկու աշխատավարձի չափով»:
Փոխնախարարը պարզաբանել է, որ խաղաղապահ կոնտինգենտի ֆինանսավորումն իրականացվում է բյուջետային միջոցների հավելյալ հատկացումների հաշվին. նման որոշում է ընդունվել կառավարության կողմից: