Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններ
Մամուլ

Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին. «Իրատես»

«Իրատես» գրում է.

«Երկուսուկես տարի իշխանական աթոռները զբաղեցնողներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ի վերջո ի՞նչ են ուզում դատական համակարգից: Ամենատարբեր դատական գործերի մասով դատարանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի որոշումներից հետո իշխանության ներկայացուցիչները տարաբնույթ որակումներ են տալիս դատարաններին ու դատավորներին, ընդհուպ՝ դատարանների շրջափակում:

Գործընթացն անձամբ Փաշինյանն է գլխավորում՝ դատավորներին «վնգստացողներ», «պատվեր կատարողներ», «նախկիններին սպասարկողներ» անվանելով: «Շեֆի» աչքին բարձրանալու համար թիմի մյուս անդամները, նամանավանդ խորհրդարանական մեծամասնության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները, դարակազմիկ մտքեր են արտահայտում:

Օրերս լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից մեկնաբանություն խնդրեցին՝ կապված վարչապետի այն հայտարարության հետ, թե նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած միջադեպերը, մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը ոչ ամբողջական, թերի է քննվում:

Ըստ Փաշինյանի՝ գործում ներգրավված անձինք շատ ավելի պետք է լինեին: Պատգամավորը, որ մինչև խորհրդարան գալը փաստաբանությամբ է զբաղվել (մանդատ ստանալուց հետո որպես փաստաբան նրա լիազորությունները կասեցվել են), պարզվում է՝ վարչապետի հայտարարության մեջ տարօրինակ կամ խնդրահարույց ոչինչ չի նկատել:

Ավելին, հավելում է՝ պետական-իրավական հանձնաժողովի անդամները նույնպես դատավորների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում և դատական տարբեր գործերի մասով քննարկումներ կազմակերպում: Սահմանադրության 162-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»: Թե ինչքանո՞վ են թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ պատգամավորները միջամտում դատական համակարգի գործունեությանը, «Իրատեսը» մեկնաբանություն խնդրեց փաստաբան Արամ Վարդևանյանից:

«Նիկոլայ Բաղդասարյանին ուղղակի հիշեցնեմ. երբ երիտասարդ դատավորներից մեկին փողոցում վարչապետի խոսքերով դիմեցին՝ ասելով՝ «դուք վնգստացո՞ղ եք, թե՝ ոչ», այդ միջադեպից հետո արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշով քրեական գործ հարուցվեց: Բաղդասարյանը թող չմոռանա, որ թեև այժմ քաղաքականությամբ է զբաղվում, բայց իրավաբան է: Լավ կանի նման մտքեր չարտահայտի, այլապես կհիշեցնեմ իր արտահայտած այն միտքը, թե Սահմանադրական դատարանի հանդեպ անօրինական միջամտությունների դեպքում ՍԴ անդամները թող վարչական դատարան դիմեն»,- նշեց Վարդևանյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: