Գյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ
Քաղաքականություն

Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել․․․ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել. Որոտանի գյուղապետ. 168.am

Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան համայնքում անորոշ իրավիճակ է, գյուղացիները գյուղապետի հետ միասին բանակցում են մե՛կ ռուսների, մե՛կ՝ ադրբեջանցիների հետ՝ գյուղի մի շարք տներ պահպանելու համար։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հորդորով Սյունիքի մարզում հայկական զորքերը դուրս են հանվել իրենց զբաղեցրած դիրքերից, ինչպես տեղի բնակիչներն ու դիրքապահներն են պնդում՝ բոլոր շահեկան դիրքերը հանձնվել են թշնամուն։ Ավելին՝ թշնամին դիրքերը տեղակայել է բնակավայրերին շատ մոտ, որի արդյունքում բազմաթիվ համայնքներում բնակիչներին կոչ են անում լքել իրենց տները, քանի որ դրանք մնացել են թշնամու տարածքում։

Որոտանում 12 տուն մնալու է թշնամուն։

168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ ինքն ու բնակիչները մարտական են տրամադրված։

«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել, ու դուրս չենք գալու։ Մենք ո՛չ Հայաստանի թուրքերից, ո՛չ էլ իրական թուրքերից չենք վախենում։ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել։ Մենք արդեն ասել ենք, որ, եթե մենակ ենք մնալու, ուրեմն՝ մնալու ենք մեր տներում ու դուրս չենք գալու, ի՞նչ պետք է անեն, սպանելո՞ւ են, թող սպանեն»,- ասաց Սուրեն Օհանջանյանը։

Նա տեղեկացրեց, որ գյուղում մարդկանց ասում են՝ գնացեք ձեր իրերը հավաքեք ու դո՛ւրս եկեք տներից, քանի որ դրանք անցնելու են թշնամուն, ռուս սահմանապահներն էլ ոչինչ չեն կարողանում անել, քանի որ ադրբեջանցիները զենք ու զրահով գալիս, կանգնում՝ ասում են, թե այդ տարածքներն իրենցն են։

«Մարդիկ իրենց հողի մեջ տներ են սարքել, հիմա իրենց սեփականությունը հանձնում են թշնամուն, բայց ոչ իրենց կամքով»,- ասաց նա։

Սուրեն Օհանջանյանն անդրադարձավ նաև Սյունիքի մարզից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությանը, որ՝ «եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։

«Ես դրան ի՞նչ ասեմ, Կարեն Համբարձումյանն իրավիճակին չի տիրապետում, դրա համար ոչինչ թող չխոսի։ Իսկ եթե ուզում է իմանա՝ ինչ է կատարվում այստեղ, որ գա Սյունիք, եթե պատմություն չգիտի՝ թող գիրքը բացի՝ կարդա, քարտեզներին ծանոթանա, սրանք մեր վարչական տարածքներն են, ոչ թե քարտեզները գողանան–տանեն ու հայտարարեն, թե դրանք Լաչինի գրավված տարածքներն են, ախր նա շատ փոքր է, որ նման բան ասի, նա փոքր երեխա է եղել, որ մարդիկ այս տարածքում մեծացել են»,- հավելեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: