Դավաճանն այնուամենայնիվ հստակ հասկացել է, որ իր պես տականքի դեմ մեր ազգի լավագույն զավակներն են կանգնած. Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանությունն այսօր տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեց, որոնց թվում են նաև իմ ընկերներ Զինավոր Մեղրյանը, Իգոր Խաչատուրովը, Տիգրան Աբրահամյանը և այլք: Կառավարության մուտքերի մոտ ընթացող ակցիաներում այսօր հստակ երևում էր, թե ինչ նկատի ուներ դավաճան Նիկոլը, երբ ասում էր, թե էլիտաներն են դուրս եկել իշխանության դեմ:
Ճիշտ է, ինքը տգետ է ու էլիտա բառի մեջ միանգամայն այլ իմաստ է դնում: Բայց միանշանակ կարող եմ պնդել, որ դավաճանն այնուամենայնիվ հստակ հասկացել է, որ իր պես տականքի դեմ մեր ազգի լավագույն զավակներն են կանգնած:
Նվիրվածությունն ընդդեմ պոպուլիզմի, խոնարհությունն ընդդեմ հպարտության և հավատարմությունն ընդդեմ դավաճանության…»: