Ոչ թե կոնկրետ անձի՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է պահպանվում, այլ կառավարության շենքը. փոխոստիկանապետ
Ոչ թե կոնկրետ անձի՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է պահպանվում, այլ կառավարության շենքը:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե ոստիկանությունը ծառայում է գործող իշխանություններին
«Եթե շենքը չպահպանվի, դուք հիշում եք նոյեմբերի 10-ի դեպքերը: Թույլ տանք նորից ներս մտնե՞ն ու սադրանքներ անե՞ն»,-ասաց նա: