Որոտանն ու Շուռնուխը նույնպես հանձնելու է. շուտով ցավը Երևանում ենք զգալու. քաղաքագետ
Որոտանն ու Շուռնուխը նույնպես հանձնելու է: Ամեն անգամ, երբ գերագույն գլխավոր դավաճանն ասում է. «Ցավոտ բաներ են սպասվում»` անհերքելի է, որ հողեր է հանձնելու: Այս մասին ֆեյնսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Իսկ երբ ասում է, որ այդ ցավոտի արդյունքում «մեր անվտանգությունը բարձրանալու է»` միանգամից կարելի է կռահել, որ Հայաստանի տարածքն ավելի է փոքրացնելու: Չէ՞ որ իր տրամաբանությամբ մեր անվտանգությունը մեծանում է, երբ երկիրը փոքրանում է:
Շուտով ցավը Երևանում ենք զգալու: Դրա մասին էլ իր արտասահմանյան թաքստոցից կհայտնի»: