Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ...տղե՛րք, գիտե՞ք, թե որ պահով եք նողկալի. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել, որով դիմել է Ոստիկանության, ԱԱԾ-ի, Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչներին։
«Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ...
Տղերք...Երբ հրամանով ում ասես բռնում եք` հրաման ա: Լավ: Ոչինչ: Արդարացնեմ ձեզ` գիտակցում եք, որ դատարանը բաց կթողնի:
Բայց գիտե՞ք՝ որ պահով եք նողկալի...
Ֆեյքերի, տղերք...
Իմանալով անուն առ անուն, տեղ առ տեղ` դուք թույլ եք տալիս թունավորել ամբողջ մի ազգ:
Հրամա՞ն ա։
Ինչ խեղճ եք...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։