Վաղը ժամը 10:00-ից կառավարության շենքի բոլոր մուտքերը շրջափակվելու են. Գեղամ Մանուկյան
Վաղը ժամը 10:00-ից կառավարության շենքի բոլոր մուտքերը շրջափակվելու են: Այս մասին հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը հիշեցրեց, որ վաղը 11:00-ին մեկնարկելու է կառավարության հերթական նիստը, պետք է թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել կառավարության շենք ու անցկացնել գործադիրի նիստը. «Նրանք, ում համար թանկ է հայոց աշխարհը, առավոտվանից շրջափակում ենք ՀՀ կառավարության կենտրոնական շենքը»: