ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 522.21 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 636.78 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.93 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.05 դրամով և կազմել 700.54 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 34.18 դրամով և կազմել 31515.46 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.27 դրամով և կազմել 432.66 դրամ: Պլատինի գինն աճել է 511.32 դրամով և կազմել 17108.44 դրամ: