Իմքայլականն առաջարկում է 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի ու նրա տեղակալների աշխատավարձերը (տեսանյութ)
2021 թվականին Երևանի բյուջեում պարգևավճարների ֆոնդը նախատեսվել է 1 մլրդ 23 մլն դրամի չափով, ինչը նախորդ տարվանից շուրջ 49 տոկոսով պակաս է: Այս մասին այսօր՝ ավագանու նիստում նշեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը՝ ներկայացնելով քաղաքի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Տիգրան Գալստյանը նշեց, որ ինքը կտրկանապես դեմ է պարգեւավճարները որպես աշխտավարձ տալուն: Նա առաջարկեց քաղաքական կամք դրսևորել ու բարձրացնել աշխատավարձերը 30, 50 և 100 տոկոսով. «Առաջարկում եմ քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, վարչության պետերի և իրենց տեղակալների աշխատավարձը բարձրացնել 100 տոկոսով, բաժնի պետերի և իրենց տեղակալների աշխատավարձը՝ 50 տոկոսի չափով, իսկ մնացած աշխատակիցներինը՝ 30 տոկոսի չափով»,- նշեց նա: