Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին «Ես գիտեմ, թե ինչի համար եմ զոհաբերում»․ Փաշինյանը՝ տավուշցիներին (տեսանյութ) Թուրքիան հայերին կեղեքում է մեկի ձեռքով, ՀՀ-ն անտեսանելի օկուպացիայի մեջ է․ Իշխանյան (տեսանյութ) Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները գրեթե սառեցվել ենԱվտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել է ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացնեն Անակնկալ կա Սամվելի գործով, հանրությունն էլ կիմանա, օբյեկտիվ դիտորդի կասկածը կվերանա․ Մելիքյան (տեսանյութ) Արցախից խաղաղապահների շտապ դուրս գալը կարող է կապված լինել Ադրբեջանում սպասվող զարգացումներով․ Դանիելյան Սամվել Վարդանյանի խոշտանգումը բեսպրեդել ա ու էս խուժանների կողմից ձեռնոց՝ նետված ժողովրդին (տեսանյութ) Դատարանը քննում է խոշտանգված Սամվել Վարդանյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն. Ոսկանյան Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված հաշվեհարդար է. ՀԱԿ Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն Վահե Ղազարյանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանի դստեր «փոխգնդապետի» կոչումը․ մանրամասներ Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասինՍամվել Վարդանյանի խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե«Նահապետի» վախճանը. Անդրանիկ Թևանյան45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին էԱրմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՀԱՀ դեսպան Շոայբ ԿասունԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին «Ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը «90 %-ով գարանտիա եմ տալիս» է տվելՀՀԿ–ն հայտարարություն է տարածել
Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզին պատուհասած անվտանգային մարտահրավերին դիմակայելու վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։

Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։

Արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994թ. Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կա՛մ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կա՛մ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016թ. ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ։

Անկասկած, Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։

Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։

Մեր խմբակցության կողմից վերջերս երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝ կապված նրա հետ, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին։

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։

Մենք առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա.

– Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.),

– Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.),

– Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.),

– Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.),

– Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։

Նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխություններն ստեղծել են Սյունիքում բնակվող մեր քաղաքացիների խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը մասնավորապես Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիս քաղաքին և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրները Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։

Այս կապակցությամբ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։

Նշենք, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազային փորձը հանդիսանում է անվտանգության ապահովման այդ մեխանիզմի արդյունավետության երաշխիքը։ Տասնամյակներ շարունակ այդ բազան ապահովում է հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը։

Մենք պատմական ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի պոտենցիալը։ Նման փաստաթուղթը կարող է դառնալ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքները համատեղ պաշտպանելու և գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու (ահաբեկչության տարածում, տարածաշրջանի երկրների ռազմատենչ և զավթողական հռետորաբանություն, հարևան երկրների, ռազմաքաղաքական միավորների ռազմական ներուժի ընդլայնում) պատրաստակամության արձանագրումը:

Այդ իսկ պատճառներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն սկսել է մեր կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը, քանի որ մեր քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումը առաջնային խնդիր է մեզ համար: