Վարորդները, որոնք կարծում են՝ պետք է երթեւեկեն, պետք է հասկանան՝ հայրենիքը կորցնում են․ Դավիթ Հարությունյան
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում վիճաբանություն տեղի ունեցավ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ ոստիկանների միջեւ։ Բանն այն է, որ հրապարակի երթեւեկության գոտիներից մեկը բաց է, ինչն ըստ Հարությունյանի, ճիշտ չէ, որովհետեւ անիմաստ է իրենց պայքարը, երբ ճանապարհը բաց է մնում, հետեւաբար իրենք էլ կարող են գնալ տներով։ Ըստ նրա՝ այդ կերպ բողոքի արտահայտման ձեւը խաթարվում է։
«Բողոքի նշանն այն է, որ այն վարորդները, որոնք կարծում են, որ պետք է երթեւեկեն, հասկանան, որ իրենք հայրենիքը կորցնում են, որ այս ոստիկանները, որոնք կատարում են իրենց աշխատանքը, հասկանան, որ իրենց երեխաներին դժբախտացնում են, վաղը նրանք լքելու են այս երկիրը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։