Այսօր կառավարության շենքի շրջափակումը դադարեցնում ենք, բայց ժամանակավոր. Գեղամ Մանուկյան
Այսօր կառավարության շենքի շրջափակումը դադարեցնում ենք, բայց դադարեցնում ենք ժամանակավոր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Նորից ենք դիմում բոլորիդ, ուշքի եկեք, պետական համակարգի աշխատողներ, պարգեւավճարները սպառվում են, այս անուղեղմ, ապաշնորհ կառավարությունը վաղը փող չի ունենալութոշակ տա, պագեւավճարը կմոռանաք վերջնականապես»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրահավաքը կսկսեն մի քանի րոպեցի, երբ բոլորը կհավաքվեն հրապարակում: