Իր տիրոջ «ֆաս» հրահանգով՝ գործարար պաշտոնյան Սիսիանում ակցիա է կազմակերպել Նիկոլի ձեռքը չբռնած հոգևորականի դեմ․ VIDEO
Գործարար, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անդամ Արսեն Ավագյանը, հետույքին թաթալուշ չստանալու և իր տիրոջը հաճոյանալու համար, որոշել է էժան փիառով սիրաշահել Նիկոլին։
Նա Սիսիանում հավաքել է մարդկանց, ովքեր որոշել են, իրենց կարճ խելքով, պատժել Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվվին, ով Նիկոլի պարզած ձեռքն օդում թողեց ու դուրս հրավիրեց նրան եկեղեցուց։
Ակցիան իհարկե կարելի էր ինքնաբուխ համարել, եթե դրան չմասնակցեին ընտրված մարդիկ՝ չգիտես ինչի դիմաց։ Նրանցից ոմանք նույնիսկ չգիտեին, թե կոնկրետ ինչ ուղերձ են հնչեցնելու եկեղեցու բակում։
Գործարար-պաշտոնյա Արսենն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ և գրառել․ «Հենց հիմա երթով շարժվում ենք Սիսիանի եկեղեցի և դուրս շպրտենք այդ հոգևորական կոչվածին եկեղեցուց»:
Տեսանյութում Արսենի հետ դեպի եկեղեցի գնացող մարդիկ հարց են տալիս՝ «Ասել ա՝ էլ չմտնի՞ եկեղեցի», ինչին հիշյալ Արսենը պատասխանում է․ «Հա»․․․
Այս տեսանյութից կարելի է եզրակացնել նաև, որ Արսենը ստացել է «ֆաս» հրահանգը և վազում է տիրոջ նետած փայտի հետևից, որպեսզի ստանա իր ոսկորը․․․