ՀՐԱՏԱՊ. Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է. քաղաքապետի տեղակալ
Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան, փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։ Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։
Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»։