Էժան դերասանը հավաքվել է բերած մարդկանց ու ոստիկանների շղթայի մեջ, խմում է ու խոսում արագաչափի ակտից. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էժան կաբարեի դերասանը հավաքվել է բերած մարդկանց ու ոստիկանների շղթայի մեջ, խմում է ու սյունեցու տունը հանձնելու փոխարեն խոսում արագաչափի ակտից։ Ալիևն իր անունը ոսկե տառերով է գրում իր պատմության մեջ ոչ թե որովհետև ինքն էր լավը, այլ որովհետև դիմացինը խեղկատակ էր, որը ուտելը հայրենիքից շատ է սիրում»։